Այսօր: Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2020թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 85-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Գլաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Գլաձոր, (0281) 23446, gladzor.gladzor@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հոկտեմբերի 2020 թվականի N 85-Ա

ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 45-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 3-րդ մասի դրույթներով՝

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

   Գլաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 45-Ա որոշմամբ հաստատված կարգի՝

  1. 12-րդ կետի բովանդակությունը շարադրել ստորև նշված նոր խմբագրությամբ.

         «12. Համայնքի ավագանին սույն կարգով նշված անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց, բացառությամբ սույն կարգի 18.2-րդ կետով սահմանված դեպքերի, ինչպես նաև իր նախաձեռնությամբ կամավոր խնդրի լուծման հարցը քննարկում է միայն սույն կարգի 13-րդ կետում նշված սոցիալական օգնության տրամադրման հանձնաժողովի եզրակացության դեպքում և քննարկելուց հետո ընդունում է որոշում կամավոր խնդրի լուծման իրականացման համաձայնություն տալու կամ  մերժելու վերաբերյալ, իսկ 18.2-րդ կետով նախատեսված աջակցությունը տրամադրվում է համայնքի ղեկավարի որոշման հիման վրա:»։

  1.  18.1-րդ կետից հետո լրացնել նոր 18.2-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

      «18.2 Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության ժամանակ մարտական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին ցուցաբերել միանվագ դրամական աջակցություն՝ 300000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով։»։


Կողմ -11

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՔԱՋԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱԿ

ԼԵՎՈՆՅԱՆ ՎԱՀԵ

ՄԱՆԱՍԵՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՄԱՂԱՔ

ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ

ՍԱՖԱՐՅԱՆ ԵՆՈՔ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(100.50 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց Ձորի մարզ, Գլաձոր, փող. 33 շենք 41

(0281) 23446

gladzor.gladzor@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner