Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Գլաձոր բնակավայրի անասնաբույժի հաստիքը թափուր է`
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
Գլաձոր համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 27-ի թիվ 4 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածում աշխատակիցների թվաքանակը՝ «27 /քսանյոթ/» թիվը փոխարինել «26 /քսանվեց» թվով, հավելվածի 18-րդ կետում «Անասնաբույժ /Վերնաշեն/» բառերը փոխարինել «Անասնաբույժ /Վերնաշեն, Գլաձոր/» բառերով, «73 000» թվերը փոխարինել «145 000» թվերով,
2) ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 20-րդ կետը։