Այսօր: Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2020թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 16-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 16-Ա


Զեկ. ՍԱՄՎԵԼ ՕՐԴՈՅԱՆ

ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացու դիմումը և «Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի բնակիչ Նարեկ Կարապետի Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող 0․312 հա գյուղատնտեսական նշանակության տարածքում անասնագոմ կառուցելու վերաբերյալ» 2020 թվականի հունվարի 13-ին Գլաձորի համայնքապետարանում տեղի ունեցած հանրային քննարկման արձանագրությունը՝

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

1. Տալ համաձայնություն Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի բնակիչ Նարեկ Կարապետի Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 0․312 հա /կադաստրային ծածկագիր` 10-015-0136-0005/ վարելահողից 0.03 հա-ը փոխադրելու արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ անասնագոմ կառուցելու համար:

2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի համաձայն ընդունել վերոնշյալ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու վերաբերյալ որոշում և տալ շինարարության թույլտվություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց Ձորի մարզ, Գլաձոր, փող. 33 շենք 41

(0281) 23446

gladzor.gladzor@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner