Այսօր: Չորեքշաբթի, 19 Փետրվարի 2020թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագծեր N 09-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 09-Ա


Զեկ. ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԱՁՈՐ, ԳԵՏԱՓ ԵՎ ՎԵՐՆԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍԻՆ ՀԱՐԿԱԴԻՐ ՊԱՐԱՊՈՒՐԴԻ ՄԵՋ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Գլաձոր համայքի Գլաձոր, Գետափ և Վերնաշեն բնակավայրերի մանկապարտեզ ՀՈԱԿ-ների աշխատանքները 2020 թվականի հունվար ամսին՝ երեխաների ոչ կանոնավոր հաճախումների պատճառով, դադարեցված են՝

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1․Գլաձոր համայնքի Գլաձոր, Գետափ և Վերնաշեն բնակավայրերի մանկապարտեզ ՀՈԱԿ-ների աշխատակիցներին 2020 թվականի հունվար ամսին համարել հարկադիր պարապուրդում։

2․Գլաձոր համայնքի Գլաձոր, Գետափ և Վերնաշեն բնակավայրերի մանկապարտեզ ՀՈԱԿ-ների աշխատակիցներին հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում վարձատրել նրանց միջին աշխատավարձի երկու երրորդի չափով։

3. Գլաձոր համայնքի Գլաձոր, Գետափ և Վերնաշեն բնակավայրերի մանկապարտեզ ՀՈԱԿ-ների աշխատանքները վերսկսել 2020 թվականի փետրվարի 3-ից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner