Այսօր: Կիրակի, 9 Օգոստոսի 2020թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագծեր N 99
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 99


Զեկ. ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

ԳԵՏԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՀԱՄԱՐ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԱՌԿԱ ՇԻՆԱՆՅՈՒԹԻՑ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Գետափ բնակավայրում նոր կառուցված մանկական խաղահրապարակի հարակից տարածքում անհրաժեշտություն է առաջացել բարեկարգման աշխատանքների, մասնավորապես, առկա խանութի պատի բարեկարգում՝

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

 Թույլատրել Գլաձոր համայնքի հաշվեկշռում առկա ցեմենտից 16 /տասնվեց/ պարկ և «Գլաձոր համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի հաշվեկշռում առկա ավազից 2.5 մ3 տրամադրելու Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի նոր կառուցված մանկական խաղահրապարակի հարակից տարածքում գտնվող խանութի պատի բարեկարգման աշխատանքներն իրականացնելու համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner