Այսօր: Ուրբաթ, 3 Ապրիլի 2020թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 399
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագծեր N 11-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 11-Ն


Զեկ. ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԱՁՈՐ, ԳԵՏԱՓ ԵՎ ՎԵՐՆԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՀԱՍՑԵՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 28-րդ կետերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի 2.9-րդ մասի 15-րդ կետի համաձայն համայնքների խոշորացումից միավորվել են Վայոց ձորի մարզի Գլաձոր, Գետափ և Վերնաշեն համայնքները՝ ընդգրկվելով Գլաձոր խոշորացված համայնքի կազմում, սակայն, մանկապարտեզ ՀՈԱԿ-ների անվանումները մնացել են նախկին համայնքների անվանումներին համապատասխան՝

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

1. «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղական համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ ՀՈԱԿ) վերանվանել «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ։

2. «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի «Արևիկ» մանկապարտեզ»  ՀՈԱԿ-ը վերանվանել «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի «Արևիկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ։

3. «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վերնաշեն համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը վերանվանել «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ։

4. Սահմանել․

1) «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն)՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ, Գլաձոր համայնք, Գլաձոր բնակավայր, փողոց 33, փակուղի 2, թիվ 2 շենք։

2) «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի «Արևիկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն)՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ, Գլաձոր համայնք, Գետափ բնակավայր, փողոց 19, փակուղի 5, թիվ 4 շենք։

3) «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն)՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ, Գլաձոր համայնք, Վերնաշեն բնակավայր, Թանահատի փողոց, թիվ 29 շենք:

2. Հաստատել.

1) «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նոր խմբագրությամբ կանոնադրությունը՝ համաձայն սույն որոշման թիվ 1 հավելվածի։

2) «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի «Արևիկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նոր խմբագրությամբ կանոնադրությունը՝ համաձայն սույն որոշման թիվ 2 հավելվածի։

3) «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նոր խմբագրությամբ կանոնադրությունը՝ համաձայն սույն որոշման թիվ 3 հավելվածի։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(101.00 Կբ) Հավելված 1
(99.50 Կբ) Հավելված 2
(96.00 Կբ) Հավելված 3
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner