Այսօր: Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2019թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 183
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշումներ N 81
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Գլաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Գլաձոր, (0281) 23446, gladzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հոկտեմբերի 2019 թվականի N 81

ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 9 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով`

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

Հաստատել Գլաձոր համայնքի ավագանու 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 9 հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1. Գլաձոր համայնքի ավագանու 2019 թվականի թիվ 9 հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին։
2. Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի բնակիչ Ռուբիկ Սմբատի Զաքարյանին գույքահարկի գծով արտոնություն տրամադրելու մասին։
3. Գլաձոր համայնքի 2019 թվականի տարեկան բյուջեի 3-րդ եռամսյակի ընթացքի հաղորդման մասին։
4. «Հայաստանի Համայնքների Միություն» իրավաբանական անձանց միությանը Գլաձոր համայնքի անդամակցությանը համաձայնություն տալու մասին։
5. Գլաձոր համայնքի 2019 թվականի տարեկան բյուջեում վերաբաշխում կատարելու մասին։
6. Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Սիսակ Հայկազի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոփոխելու համար համաձայնություն տալու մասին։
7. Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Ազնիվ Խաչատուրի Բարսեղյանին սեփականության իրավունքով պատկանող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողատեսքի նպատակային նշանակությունը փոփոխելու համար համաձայնություն տալու մասին։
8. Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրում, համայնքային սեփականություն հանդիսացող հողում գտնվող ուռենիների ճյուղերը և փշատենիները հատելու համար թույլտվություն տալու մասին։
9. Գլաձորի համայնքապետարանի հաշվեկշռում առկա խողովակներից օգտագործելու համար թույլտվություն տալու մասին։
10. «Գլաձոր համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ին հրշեջ հիդրանտներ հատկացնելու մասին։
11. Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 40 հա արոտավայրը վարձակալության տրամադրելու համար համաձայնություն տալու մասին։
12. Գլաձոր համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 27-ի թիվ 4 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։


Կողմ -6

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՔԱՋԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱԿ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՄԱՂԱՔ

ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ

ՍԱՖԱՐՅԱՆ ԵՆՈՔ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner