Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67 հոդվածի պահանջներով՝
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Տալ համաձայնություն Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.00786 հա բնակավայրերի նշանակության այլ հողը՝ կադաստրային ծածկագիր 10-042-0090-0024, 1 լոտով աճուրդային կարգով օտարելու համար:
2. Օտարվող հողի մեկնարկային գինը սահմանել կադաստրային արժեքի 100%-ի չափով՝ 17500 /տասնյոթ հազար հինգ հարյուր/ դրամ:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին սահմանված կարգով անցկացնել աճուրդ-վաճառք: |