Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Գլաձոր համայնքի 2019 թվականի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը կազմում է․
վարչական բյուջե - 17117․0 /տասնյոթ միլիոն մեկ հարյուր տասնյոթ հազար/ ՀՀ դրամ
Ֆոնդային բյուջե - 11272․7 /տասնմեկ միլիոն երկու հարյուր յոթանասուներկու հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ ՝
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ Հաստատել Գլաձոր համայնքի 2019 թվականի տարեկան բյուջեն՝ համաձայն սույն որոշման թիվ 1-2 հավելվածների։
2․ Գլաձոր համայնքի 2019 թվականի բյուջեի վարչական մասի մնացորդից նպատակաուղղել ֆոնդային բյուջե 10000.0 /տաս միլիոն/ դրամ, իսկ 7117․0 /յոթ միլիոն մեկ հարյուր տասնյոթ հազար/ ՀՀ դրամ թողնել վարչական բյուջեում: |