Այսօր: Շաբաթ, 6 Հունիսի 2020թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագծեր N 34
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 34


Զեկ. ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 3 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով`

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

Հաստատել Գլաձոր համայնքի ավագանու 2019 թվականի ապրիլի 29-ի թիվ 3 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1․ Գլաձոր համայնքի ավագանու 2019 թվականի թիվ 3 արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին։
2. Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրում, համայնքային սեփականություն հանդիսացող հողում գտնվող կիսաչոր բարդիների հատման համար թույլտվություն տալու  մասին։ 
3. Գույքահարկի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի բնակիչ Ղևոնդ Ռաֆիկի Գասպարյանի կողմից ներկայացրած դիմումի քննարկման  մասին։
4. Դրամական հատկացումներ կատարելու մասին։
5. Գլաձոր համայնքի 2019 թվականի տարեկան բյուջեի 1-ին եռամսյակի ընթացքի հաղորդման մասին։
6. Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.32 հա արոտավայրը աճուրդով օտարելու համար համաձայնություն տալու մասին։
7. Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող <<Բարձրավոլտ էլեկտրացանցեր>>ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողի նպատակային նշանակությունը փոխելու համար համաձայնություն տալու մասին։
8. Գլաձոր համայնքի հաշվեկշռում առկա չօգտագործվող խմելու ջրի խողովակաշարից ապամոնտաժելու և օգտագործելու համար թույլտվություն տալու մասին:
9. Գույքահարկի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի բնակիչ Անուշ Համազասպի Դիլաքյանի կողմից ներկայացրած դիմումի քննարկման մասին։
10. Հողի հարկի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի բնակիչ Սուրեն Սիրեկանի Խաչատրյանի կողմից ներկայացրած դիմումի քննարկման մասին։
11. Գլաձոր համայնքի բնակիչների կողմից ներկայացված հանրագրում նշված առաջարկությանը հավանություն տալու մասին։   

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner