Այսօր: Ուրբաթ, 5 Հունիսի 2020թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագծեր N 71
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 71


Զեկ. ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

   

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-686-րդ հոդվածներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գլաձոր խոշորացված համայնքը կազմված է երեք բնակավայրերից, ընդհանուր տարածքը կազմում է 13133 հա,  համայնքի ղեկավարի աշխատանքի ընթացքում համայնքային տարբեր խնդիրների լուծման համար անհրաժեշտություն է առաջանում բնակավայրերի տարբեր հատվածներ այցելելու, մարզի տարածքում և մարզից դուրս աշխատանքային գործուղումների և հանդիպումների գնալու, իսկ Գլաձորի համայնքապետարանը որպես սեփականություն չունի տրանսպորտային միջոց՝

            ԱՎԱԳԱՆԻՆ  ՈՐՈՇՈՒՄ Է`

   Տալ համաձայնություն Գլաձոր համայնքի ղեկավարին անհատույց օգտագործման իրավունքով ձեռք բերելու MERCEDES-BENZ C-180 մակնիշի, 48 AA 884 հաշվառման համարանիշի ավտոմեքենան` համայնքապետարանի կարիքների համար օգտագործելու համար և ապահովել վառելիքով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner