Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներով՝
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է` Սահմանել, որ.
<<Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա>> հասարակական կազմակերպության կողմից Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրում ֆուտբոլի մարզադաշտի կառուցման շինարարության թույլտվության տրամադրման համար տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի զրոյական դրույքաչափ։ |