Այսօր: Երեքշաբթի, 2 Հունիսի 2020թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագծեր N 28-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 28-Ա


Զեկ. ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ, 42-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Գլաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 45-Ա որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի պահանջը և համայնքի բնակիչներից ստացված դիմումները՝

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

1. Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի բնակիչ Վարդան Ժորժիկի Հովհաննիսյանի կողմից ներկայացված դիմումը բավարարել, և համայնքի 2020 թվականի բյուջեի 10.07.01 բաժնի տնտեսագիտական դասակարգման 4729 /այլ նպաստներ բյուջեից/ հոդվածից վերջինիս ընտանիքին, որպես օգնություն, տրամադրել 80 000 /ութսուն հազար/ դրամ։

2. Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի բնակիչներ Ռաֆիկ Գասպարյանի, Մկրտիչ Գասպարյանի և Վահագն Ասատրյանի կողմից ներկայացված դիմումը բավարարել և համայնքի գույքային հաշվեկշռում առկա խողովակներից 30 մ տրամադրել ոռոգման ջրագծի բարեկարգման համար:

3. Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի բնակիչներ Արթուր Սահակյանի և Ալիկ Հարությունյանի կողմից ներկայացված դիմումը՝ իրենց բնակելի տները գազիֆիկացնելու համար աջակցելու մասին, մերժել, քանի որ նշված գազատարը կառուցելու համար անհրաժեշտ միջոցներ համայնքի բյուջեում նախատեսված չեն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner