Այսօր: Ուրբաթ, 5 Հունիսի 2020թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագծեր N 17
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 17


Զեկ. ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 2 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով`

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

Հաստատել Գլաձոր համայնքի ավագանու 2020 թվականի փետրվարի 28-ի թիվ 2 հերթական նիստի հետևյալ օրակարգը.

1. Գլաձոր համայնքի ավագանու 2020 թվականի թիվ 2 հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին։

2. Գլաձոր համայնքի 2019 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին։

3. 2019 թվականին Գլաձոր համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվության ներկայացման մասին։

4. Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի բնակիչ Արամ Դրաստիկի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատեսքի նպատակային նշանակությունը փոփոխելու համար համաձայնություն տալու մասին։

5. Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրում 2019 թվականին կառուցված գազատարը «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության Վայոց ձորի գազամատակարարման և գազիֆիկացման մասնաճյուղին անհատույց տրամադրելու մասին։

6. «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի շրջանակներում փոքր դրամաշնորհային ծրագրին համաֆինանսավորում կատարելու մասին։

7. Գլաձոր համայնքի ավագանու 2018 թվականի հունիսի 26-ի թիվ 58-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին։

8. Գլաձոր համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 30-ի թիվ 17-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։

9. Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրում եկեղեցի կառուցելու համար բարերար Լաուրա Հարությունյանին տեղական տուրքի գծով արտոնություն  տալու մասին։

10. Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման պլանը հաստատելու մասին։

11. Կամավոր խնդրի լուծման իրականացմանը համաձայնություն տալու և ֆինանսական օգնություն տրամադրելու մասին:

12. Գլաձոր համայնքի բնակիչների կողմից ներկայացված մի շարք դիմումների քննարկման մասին։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner