Այսօր: Ուրբաթ, 5 Հունիսի 2020թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագծեր N 23-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 23-Ա


Զեկ. ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի ԹԻՎ 58 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով՝

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

Գլաձոր համայնքի ավագանու 2018 թվականի հունիսի 26-ի «Գլաձոր համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու և այդ հանձնաժողովների անհատական կազմերը հաստատելու մասին» թիվ 58 որոշման բովանդակության մեջ կատարել լրացում՝

1) 4-րդ կետից հետո ավելացնել նոր՝ 5-րդ կետ.
«5. Ստեղծել Գլաձոր համայնքի ավագանու «Համայնքային սեփականություն հանդիսացող հողերը մրցույթով վարձակալության կամ կառուցապատման, ինչպես նաև աճուրդով օտարելու պայմանները, մեկնարկային գները, լոտը ուսումնասիրող և առաջարկող» հարցերի մշտական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն սույն որոշման N 5 հավելվածի»:

2) Որոշումը լրացնել նոր N 5  հավելվածով՝ համաձայն սույն որոշման հավելվածի։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.33 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner