Այսօր: Ուրբաթ, 5 Հունիսի 2020թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագծեր N 62
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 62


Զեկ. ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցման շինարարական աշխատանքների համար օգտագործվող ЧЕБОКСАР մակնիշի տեխնիկան անվարձահատույց տրամադրվել է Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրից դեպի Սպիտակավոր եկեղեցի և Պռոշաբերդ տանող 10.8 կմ ճանապարհի մաքրման աշխատանքների իրականացման համար, իսկ Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի ֆուտբոլի դաշտին հարակից տարածքում նոր կառուցվող վոլեյբոլի դաշտի հողային աշխատանքներն իրականացնելու համար համայնքի բնակիչների կողմից անվարձահատույց տրամադրվել են մեկական МАЗ, КАМАЗ մակնիշի և մեկ HYUNDAI էքսկավատոր`

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

  Տալ թույլտվություն Գլաձոր համայնքի 2019 թվականի տարեկան բյուջեի 04.05.01 բաժնի 4264 /տրանսպարտային նյութեր/ տնտեսագիտական դասակարգման հոդվածով ձեռք բերված դիզելային վառելանյութից.

1) 960 լիտր տրամադրելու ЧЕБОКСАР մակնիշի տեխնիկային՝ Վերնաշեն բնակավայրից դեպի Սպիտակավոր եկեղեցի և Պռոշաբերդ տանող ճանապարհի մաքրման աշխատանքներն իրականացնելու համար
2) 280 լիտր տրամադրելու Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրում նոր կառուցվող վոլեյբոլի դաշտի հողային աշխատանքներն իրականացնելու նպատակով տրամադրված տեխնիկաների շահագործման համար։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱԻՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner