Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, հ.Գլաձոր, (0281) 23446, gladzor.gladzor@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՀՈՒՆՎԱՐԻ 2020թվականի N 08-Ա

ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՍԵՐՅՈԺԱ ԿՆՅԱԶԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳՈՒ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի Ν 1066-Ն որոշման Ν 1 հավելվածով հաստատված կարգի 7-րդ կետի պահանջը և քաղաքացու դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի բնակիչ Սերյոժա Կնյազի Հովհաննիսյանին /ծնված՝ 1949թ./ և նրա ընտանիքի անդամներ Թանգարան Արշալույսի Հովհաննիսյանին /ծնված՝ 1955թ./, Ալինա Սերյոժայի Հովհաննիսյանին /ծնված՝ 1976թ./, Նելսոն Սերյոժայի Հովհաննիսյանին /ծնված՝ 1977թ./, Էդվարդ Սերյոժայի Հովհաննիսյանին /ծնված՝ 1978թ./ Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրում համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0.08695 հա վարելահողը /կադաստրային ծածկագիր 10-015-0111-0019/ ցածրարժեքից փոխադրել բարձրարժեքի:

2. Հողատեսքը փոխադրվում է որպես խաղողի այգի:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                    ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

2020թ. հունվարի  20
Գլաձոր համայնք