 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք ՀՀ, Վայոց Ձորի մարզ, հ.Գլաձոր, (0281) 23446, gladzor.vayotsdzor@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2019թվականի N 200
ԳՐԻԳՈՐ ՀԱՅՐԻԿԻ ԱՐԱՄՅԱՆԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 100-րդ կետը և քաղաքացու դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի բնակիչ Գրիգոր Հայրիկի Արամյանին տալ շինարարության թույլտվություն՝ Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի Երևանյան խճուղի թիվ 6 հասցեում առևտրի սրահի կառուցման շինարարական աշխատանքներն իրականացնելու համար:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
2019թ. նոյեմբերի 05
Գլաձոր համայնք