Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, հ.Գլաձոր, (0281) 23446, gladzor.gladzor@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՀՈՒՆՎԱՐԻ 2020թվականի N 10-Ա

ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱԲԱԺՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐՆԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՂՈՒԿԱՍ ԿԱՌԼԵՆԻ ԴՈՎԼԱԹՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով 2019 թվականի հուլիսի 15-ին «Վայոց ձորի մարզ» նոտարական տարածքի նոտար Սոնյա Փայլակի Պողոսյանի կողմից հաստատված ժառանգության իրավունքի վկայագիրը (ժառանգության գործի համարը 341 /2018/), քաղաքացու դիմումը և այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 26.12.2002թ. «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՕ-510-Ն օրենքի ուժով՝ 7-րդ հոդվածի 2-րդ մասով, ավել օգտագործվող հողամասի նկատմամբ ճանաչվում է փաստացի օգտագործողի սեփականության իրավունքը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Ճանաչել Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի բնակիչ Ղուկաս Կառլենի Դովլաթյանի /ծնված՝ 1985թ./ սեփականության իրավունքը Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրում գտնվող, հողաբաժնի չափից ավել օգտագործվող 37.6 ք.մ. բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման /կադաստրային ծածկագիր 10-042-0087-0007/ հողամասի նկատմամբ։

2. Սույն որոշման առաջին կետում նշված ավել օգտագործվող 37.6 ք.մ. հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, և այդ իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                    ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

2020թ. հունվարի  20
Գլաձոր համայնք