Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, հ.Գլաձոր, (0281) 23446, gladzor.gladzor@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ՀՈՒՆԻՍԻ 2020թվականի N 137

ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՆԱԽԿԻՆ ԲՆԱԿԻՉ, ՀԱՆԳՈՒՑՅԱԼ ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

 Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի նախկին բնակիչ, հանգուցյալ Վարդգես Սուրենի Հարությունյանին /մահացած՝ 2016թ./ սեփականության իրավունքով պատկանող 0.029 հա բնակելի կառուցապատման հողը /կադաստրային ծածկագիր 10-015-0023-0001/ գրանցել Գլաձոր համայնքի, Գլաձոր բնակավայրի, 2-րդ թաղամաս, թիվ 19/1 հասցեում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                    ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

2020թ. հունիսի  22
Գլաձոր համայնք