Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, հ.Գլաձոր, (0281) 23446, gladzor.gladzor@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ՀՈՒՆՎԱՐԻ 2020թվականի N 07-Ա

ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐՆԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՂՈՒԿԱՍ ԿԱՌԼԵՆԻ ԴՈՎԼԱԹՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 0.1 ՀԱ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳՈՒ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի Ν 1066-Ն որոշման Ν 1 հավելվածով հաստատված կարգի 7-րդ կետի պահանջը, 2019 թվականի հուլիսի 15-ին «Վայոց ձորի մարզ» նոտարական տարածքի նոտար Սոնյա Փայլակի Պողոսյանի կողմից հաստատված ժառանգության իրավունքի վկայագիրը (ժառանգության գործի համարը 341 /2018/) և  քաղաքացու դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի բնակիչ Ղուկաս Կառլենի Դովլաթյանին /ծնված 1985թ./ Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրում սեփականության իրավունքով պատկանող 0.1 հա վարելահողը /կադաստրային ծածկագիր 10-042-0136-0038/ ցածրարժեքից փոխադրել բարձրարժեքի:

2. Հողատեսքը փոխադրվում է որպես պտղատու այգի (հնդավոր):

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                    ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

2020թ. հունվարի  17
Գլաձոր համայնք