Այսօր: Երկուշաբթի, 25 Հունվարի 2021թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25.01.21 📢ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ📢
Գլաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Համաձայն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի հունվարի 15-ի թիվ ՍՊ/14.2/159-2021 հանձնարարականի պահանջների՝ ներկայացնում ենք Գլաձոր համայնքի համար գործող անշարժ և շարժական գույքի եկամտատեսակների համար բացված նոր հաշվեհամարները 👇
✅Անշարժ գույքի հարկ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ համար՝➡️900 355 002 719
✅Անշարժ գույքի հարկ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ
համար՝➡️900 355 002 966
✅Փոխադրամիջոցների հարկ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ համար՝➡️900 355 109 142
✅Փոխադրամիջոցների հարկ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ համար՝➡️900 355 109 142
21.01.21 📢Հայտարարություն 📢
 
Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի հարգելի՛ բնակիչներ,
խմելու ջրի ջրամատակարարումը որոշ փողոցներում լիարժեք չի իրականացվում` կապված եղանակային պայմանների հետևանքով առաջացած առկա խնդիրների հետ:
Ներկա պահին կատարվում են համապատասխան աշխատանքներ: Ջրամատակարարումը, համապատասխանաբար 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 16-րդ և 33-րդ փողոցներում, առավոտյան ժամը 09:00-ից մինչև 18:00-ն չի իրականացվի:
Առաջացած հարցերի համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով 👇
+37477-35-96-17 Վարդան Վարդանյան
Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
21.01.21 Կայացավ համայնքի ավագանու 2021 թվականի թիվ 1 նիստը
Գլաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Այսօր՝ հունվարի 21-ին Գլաձորի համայնքապետարանում կայացավ համայնքի ավագանու 2021 թվականի թիվ 1 հերթական նիստը։
Նիստին ներկա էին նաև Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Վայոց ձորի մարզպետարանի ՏԻ ԵՎ ՀԳՄ հարցերով վարչության պետ Աղվան Հարությունյանը և նույն վարչության պետի խորհրդական Նարեկ Մարտիրոսյանը:
Նիստում ընդունված որոշումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ👇
21.01.21 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 Գլաձոր համայնքի հարգելի բնակիչնե՛ր,  Հիմք ընդունելով 2021 թվականի հունվարի 20-ի ԱԺ-ի կողմից «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ընդունված նախագիծը, տեղեկացնում ենք, որ այն բնակիչները, ովքեր ունեն ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, մինչև սույն թվականի հունվարի 31-ը կարող են դիմել Գլաձորի համայնքապետարան` համապատասխան որոշում ստանալու համար:Հունվարի 31-ից հետո ինքնակամ շինությունների օրինականացման ԱՐԺԵՔՆԵՐԸ ԶԳԱԼԻ ԿՓՈՓՈԽՎԵՆ` կապված հունվարի 1-ից գործող անշարժ գույքի նոր կադաստրային արժեքների հետ:Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ 1.Ինքնակամ շինության չափագրումը ... Մանրամասն
20.01.21 ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Գլաձոր համայնքի հարգելի բնակիչնե՛ր,
Տեղեկացնում ենք, որ 2021 թվականի հունվարի 21-ին` ժամը 18։30-ին, Գլաձորի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու 2021 թվականի թիվ 1 նիստը։
10.01.21 ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Հարգելի բնակիչներ,
Գլաձորի համայնքապետարանը հրավիրում է համագործակցության, որի շրջանակներում մեր ներկայացուցիչը կմասնակցի ՈՄԱ ՀԿ֊ի (Ողջ Մնալու Արվեստ) կողմից Երևանում կազմակերպվող հրահանգչի վերապատրաստման դասընթացներին և համայնքում կծավալի համապատասխան գործունեություն։
Գլաձորի համայնքապետարանը կհոգա վերապատրաստման հետ կապված բոլոր ծախսերը։
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Գլաձորի համայնքապետարան՝ մինչև ս/թ հունվարի 13֊ը, ժամը 18։00֊ն,
հեռախոս (093) 009֊109։
31.12.20 ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ...
Սիրելի հայրենակիցներ,
2020 թվականը մեր պատմության մեջ մտավ անսպասելի անհաջողություններով և ավարտվեց ցավալի կորուստներով։ Թող այս անցող տարվա իրադարձությունները մեր կյանքը վերաիմաստավորելու, խաղաղության, անկախության և երջանկության իրական գինը գնահատելու համար ճշգրիտ դասեր լինեն։
Խոնարհվում ենք մեր ազատության համար իրենց կյանքը զոհած հերոսների հիշատակի առաջ։ Թող մեր միասնականությունն ու անկոտրում կամքն ամուր հիմք լինեն մեր ապագա հաղթանակների համար։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ...
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Գլաձոր
Գլաձոր բնակավայր
Գետափ բնակավայր
Վերնաշեն բնակավայր
Գլաձոր համայնքը խոշորացումից հետո էլ է ասում ոչ հա
Քյարամ Սարգսյան՝ Հայրենական մեծ պատերազմի վետերան
ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ. ԳԼԱՁՈՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց Ձորի մարզ, Գլաձոր, փող. 33 շենք 41

(0281) 23446

gladzor.gladzor@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner