Այսօր: Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2020թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 655
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
23.09.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գլաձոր համայնքի հարգելի բնակիչնե՛ր,
Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 24-ին` ժամը 18։30-ին, Գլաձորի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու 2020 թվականի թիվ 8 արտահերթ նիստը։

22.09.20 ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Գլաձոր համայնքի հարգելի' բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության կողմից, «Քայլող Ավետարան» ծրագրի շրջանակներում, սույն թվականի հոկտեմբերի 2֊ին, ժամը 16։00֊ին Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մշակույթի տանը անցկացվելու է աստվածաշնչական գիտելիքների և Հիսուսի առակների ուսուցման դասընթաց։Դասընթացն ուղեկցվելու է կարպետագործության և տիկնիկագործության անվճար ուսուցմամբ՝ մասնագետ֊հոգեբանների կողմից։ Սիրով հրավիրում ենք համայնքի կանանց և 6֊րդ դասարանից բարձր տարիքի երեխաներին՝ մասնակցելու դասընթացին։Տեղեկացնում ենք նաև, որ նշված ծրագիրը հաջողությամբ իրականացվել է մեր մարզի Արենի համայնքի Ելփին, Չիվա և Ռինդ բնակավայրերում։Մանրամասն տեղեկությունների համար ... Մանրամասն
21.09.20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ...

Շնորհավո՛ր տոնդ, անկախ Հայաստան, հայ ժողովուրդ...
Թող որ մեր ժողովրդի արդար արյունով ու քրտինքով ձեռք բերված անկախությունը հարատև լինի...

19.09.20 «ԲԵՐՔԻ ՏՈՆ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՓԱՌԱՏՈՆ

Այսօր Արարատի մարզի «ԱՐԱՐԱՏ ՖՐՈՒԹՍ» գյուղմթերքի նորաբաց շուկայում կայացած «ԲԵՐՔԻ ՏՈՆ» ցուցահանդես - փառատոնին մասնակցություն ունեցավ նաև Գլաձոր համայնքը։

18.09.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Գլաձոր համայնքի հարգելի' բնակիչներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ Վիվա ՄՏՍ-ը Վայոց ձորի մարզում գործարկել է շրջիկ սպասարկման կենտրոն և ս/թ սեպտեմբերի 22-ին շրջիկ սպասարկման կենտրոնը կլինի Գլաձոր բնակավայրում, սեպտեմբերի 23-ին՝ Գետափ բնակավայրում ։
Շրջիկ սպասարկման կենտրոնում բնակիչների համար հասանելի է Վիվա ՄՏՍ-ի ապրանքատեսակների և ծառայությունների մեծ մասը, ներառյալ՝ սարքերի ու SIM քարտի վաճառք։
18.09.20 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Այսօր՝ սեպտեմբերի 18֊ին, Գլաձորի համայնքապետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ Գլաձոր, Գետափ և Վերնաշեն բնակավայրերի մանկապարտեզների տնօրենների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հարցեր կապված մանկապարտեզների աշխատանքների վերսկսման և կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխագելման նպատակով մանկապարտեզներում կիրառվող սանիտարական կանոնների պահպանման հնարավորությունների վերաբերյալ։

08.09.20 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԻ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2020 թվականի հոկտեմբերի 5-ին ժամը 11։00-ին Վայոց ձորի մարզի Գլաձորի համայնքապետարանում տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող 1.27164 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի /կադաստրային ծածկագիր 10-015-0203-0023/ աճուրդ։

Աճուրդի մեկնարկային գինը՝ ավագանու կողմից սահմանված 517 550 /հինգ հարյուր տասնյոթ հազար հինգ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, կադաստրային արժեքի 220%-ը:

Աճուրդին մասնակցության հայտերի ընդունումը դադարեցվում է 2020 թվականի սեպտեմբերի 29-ին ժամը 18։00-ին։

Մանրամասն տեղեկությունների համար դիմել Գլաձորի համայնքապետարան.
    Հասցեն` Գլաձոր համայնք, Գլաձոր բնակավայր փողոց 33 շենք 41
    Հեռախոս` /0281/ 2-34-46։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Գլաձոր
Գլաձոր բնակավայր
Գետափ բնակավայր
Վերնաշեն բնակավայր
Գլաձոր համայնքը խոշորացումից հետո էլ է ասում ոչ հա
Քյարամ Սարգսյան՝ Հայրենական մեծ պատերազմի վետերան
ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ. ԳԼԱՁՈՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց Ձորի մարզ, Գլաձոր, փող. 33 շենք 41

(0281) 23446

gladzor.gladzor@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner