Այսօր: Հինգշաբթի, 20 Փետրվարի 2020թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18.02.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գլաձոր համայնքի հարգելի' բնակիչներ, տեղեկացնում ենք, որ ս/թ փետրվարի 20-ին (հինգշաբթի)` ժամը 11:00-ին, Գլաձոր խոշորացված համայնքի Գլաձոր բնակավայրի դպրոցի դահլիճում տեղի կունենա ՀՏԶՀ-ին (Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ) Գլաձորի համայնքապետարանի կողմից ներկայացված` << Գլաձոր համայնքի տեխնիկական վերազինում >> ծրագրի` թվով երկրորդ ժողովը: Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը:

17.02.20 ԼԱՎ ԼՈՒՐ
  Գլաձոր համայնքի հարգելի բնակիչներ, սիրով տեղեկացնում ենք, որ այսօր՝  փետրվարի 17֊ին, ԵԽ-ի «Ժողովրդավարական զարգացում,ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի շրջանակներում կայացել է դրամաշնորհների պարգևատրման արարողությունը, որի ժամանակ «Համայնքային տարածքների վերանորոգում կամ բարելավում» ծրագրի շրջանակում Գլաձոր համայնքը պարգևատրվել է դրամաշնորհով՝ներկայացրած լավագույն գործելակերպի ծրագրի համար։   Ծրագրի իրականացման արդյունքում կունենանք համայնքապետարանիդահլիճ (նախատեսվում է դահլիճը հիմնել Գլաձորի մշակույթի տան մի հատվածում), ինչը թույլ կտա բնակիչներին ազատ մասնակցել ավագանու նիստերին, հանրային քննարկումներին, համայնքապետարանի ... Մանրամասն
11.02.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ բնակիչներ,
Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարումը լիարժեք չի իրականացվում` արտաքին ցանցում առկա խնդիրների պատճառով:
Ներկա պահին կատարվում են համապատասխան աշխատանքներ: Ջրամատակարարումը կվերականգնվի փետրվարի 12-ի առավոտյան:

Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

 

Հարգանքով՝ Գլաձորի համայնքապետարան

 
 
 
 
 
07.02.20 ՔՆՆԱՐԿՈՒՄ «ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ
Այսօր` փետրվարի 7-ին, Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամին (ՀՏԶՀ) Գլաձորի համայնքապետարանի կողմից ներկայացված՝ «Գլաձոր համայնքի տեխնիկական վերազինում» ենթածրագրի նախնական փորձաքննության արդյունքների քննարկում։Քննարկմանը մասնակցում էին ՀՏԶՀ աշխատակից Արամ Գրիգորյանը, Վայոց ձորի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանը և համայնքի բնակիչները:Ծրագրի քննարկումը վարում էր Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը: Ծրագրի նպատակն է բարելավել Գլաձոր համայնքի բնակչությանը մատուցվող աղբահանության, ճանապահների սպասարկման, տրանսպորտային մատչելի հաղորդակցության և ընդհանուր կոմունալ ... Մանրամասն
04.02.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գլաձոր համայնքի հարգելի' բնակիչներ,

տեղեկացնում ենք, որ ս/թ փետրվարի 7֊ին (ուրբաթ) ժամը 10։20֊ին Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի դպրոցի դահլիճում տեղի կունենա ՀՏԶՀ֊ին (Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամ) Գլաձորի համայնքապետարանի կողմից ներկայացված՝ «Գլաձոր համայնքի տեխնիկական վերազինում» ենթածրագրի նախնական փորձաքննության արդյունքների քննարկում։
Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը։


Հարգանքով՝ Գլաձորի համայնքապետարան

31.01.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի բնակիչներ,

«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն սկսում է հերթական ծրագիրը՝ աշխատանք փնտրելու և աշխատանքի դիմելու հմտությունների մասին:

Ծրագիրը տևելու է 5 ամիս: Դասընթացները լինելու են ամիսը մեկ անգամ շաբաթ և կիրակի օրերին։

Կազմակերպությունը կհոգա մարզերից մեկնող մասնակիցների տրանսպորտի ծախսը։ Ծրագրին մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետն է փետրվարի 5-ը:

Մանրամասների համար կարող եք դիմել Լուսինե Թորոսյանին, հեռախոս՝ 077 56 55 80, 077 56 51 80, Էլ-փոստ՝ lusine.torosyan@democracytoday.am

28.01.20 ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈ'Ր, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ...

Հայոց երկրի հզո'ր բանակ, շնորհավո'ր տարեդարձդ...
Մնա այդպես փառքո'վ, պատվո'վ, հոգով ուժե'ղ և անկոտրում...
Պայծառ լինի արշալույսդ, խաղաղ լինի ամեն օրդ...
Շնորհավոր տոնդ Հայո'ց բանակ, հա'յ զինվոր, ի'մ փառապանծ ազգ...

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Քյարամ Սարգսյան՝ Հայրենական մեծ պատերազմի վետերան
Գլաձոր համայնքը խոշորացումից հետո էլ է ասում ոչ հա
ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ. ԳԼԱՁՈՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց Ձորի մարզ, Գլաձոր, փող. 33 շենք 41

(0281) 23446

gladzor.vayotsdzor@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner