Այսօր: Երկուշաբթի, 16 Դեկտեմբերի 2019թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
06.12.19 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գլաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ճանաչողական այցը Գլաձոր համայնքի բնակավայրեր կկայանա դեկտեմբերի 12֊ին հետևյալ հաջորդականությամբ․
ԳԵՏԱՓ - ժամը 10։30֊ին (մշակույթի տուն)
ՎԵՐՆԱՇԵՆ -12։00֊ին (դպրոց)
ԳԼԱՁՈՐ - 13։30֊ին (դպրոց)։

02.12.19 ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 11 ՆԻՍՏ

Սույն թվականի նոյեմբերի 30-ին ժամը 18։00-ին Գլաձորի համայնքապետարանում կայացավ համայնքի ավագանու 2019 թվականի թիվ 11 հերթական նիստը։

02.12.19 ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

Գլաձոր համայնքի հարգելի' բնակիչներ,

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի դեկտեմբերի 3֊ին Գլաձոր համայնքի բնակավայրեր Վայոց ձորի մարզպետի կողմից նախատեսված այցը տեղափոխվել է հաջորդ շաբաթ։

Հանդիպման ստույգ օրվա վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք։

01.12.19 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

Նոյեմբերի 30֊ին, Գլաձոր համայնքի Գլաձոր, Գետափ և Վերնաշեն բնակավայրերում անցկացվեց համայնքային շաբաթօրյակ։
Մաքրման աշխատանքներին մասնակցում էին համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները, Գլաձոր, Գետափ և Վերնաշեն բնակավայրերի մանկապարտեզների, դպրոցների սաները՝ տնօրենների, աշխատակիցների գլխավորությամբ, ինչպես նաև համայնքի ակտիվ բնակիչներ։

Շնորհակալություն ենք հայտնում շաբաթօրյակի մասնակիցներին։

29.11.19 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գլաձոր համայնքի հարգելի բնակիչնե՛ր,
տեղեկացնում ենք, որ ս/թ նոյեմբերի 30-ին ժամը 18։00-ին Գլաձորի համայնքապետարանում տեղի կունենա Գլաձոր համայնքի ավագանու 2019 թվականի թիվ 11 հերթական նիստը։
Նիստը դռնբաց է։

29.11.19 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գլաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի դեկտեմբերի 3-ին Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանը ճանաչողական այցեր կկատարի Գլաձոր համայնքի բնակավայրեր՝ հետևյալ հաջորդականությամբ․
ԳԵՏԱՓ - ժամը 14։00֊ին (մշակույթի տուն)
ՎԵՐՆԱՇԵՆ -15։15֊ին (դպրոց)
ԳԼԱՁՈՐ - 16։30֊ին (դպրոց)։

28.11.19 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈւՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ՏԱՊ֊Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈւՄ
Այսօր` նոյեմբերի 28-ին, Գլաձորի համայնքապետարանում կայացավ Գլաձոր համայնքի 2020 թվականի ծրագրային բյուջեի նախագծի հանրային լսումը:Կարևորելով ծրագրային բյուջեի քննարկման ընթացքում հանրային լսումների դերը և հաշվի առնելով Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի հեռավորությունը՝ առանձին հանրային լսում է կազմակերպվել և իրականացվել այդ բնակավայրում՝ ապահովելով բնակչության մասնակցությունը:Ներկա էին համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյան, համայնքապետարանի ղեկավար կազմը, ավագանու անդամներ,  Գետափ բնակավայրի վարչական ղեկավարը, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ:Այս ծրագրի գլխավոր նպատակն է ապահովել բնակիչների ակտիվ մասնակցությունը բյուջեի կառավարման գործընթացներում: Ծրագրում ներառված են 3 բնակավայրեր՝ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Քյարամ Սարգսյան՝ Հայրենական մեծ պատերազմի վետերան
Գլաձոր համայնքը խոշորացումից հետո էլ է ասում ոչ հա
ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ. ԳԼԱՁՈՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց Ձորի մարզ, Գլաձոր, փող. 33 շենք 41

(0281) 23446

gladzor.vayotsdzor@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner