06.12.19
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Գլաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ճանաչողական այցը Գլաձոր համայնքի բնակավայրեր կկայանա դեկտեմբերի 12֊ին հետևյալ հաջորդականությամբ․ ԳԵՏԱՓ - ժամը 10։30֊ին (մշակույթի տուն) ՎԵՐՆԱՇԵՆ -12։00֊ին (դպրոց) ԳԼԱՁՈՐ - 13։30֊ին (դպրոց)։
|
|
02.12.19
ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 11 ՆԻՍՏ
|
Սույն թվականի նոյեմբերի 30-ին ժամը 18։00-ին Գլաձորի համայնքապետարանում կայացավ համայնքի ավագանու 2019 թվականի թիվ 11 հերթական նիստը։
|
|
02.12.19
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
|
Գլաձոր համայնքի հարգելի' բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ սույն թվականի դեկտեմբերի 3֊ին Գլաձոր համայնքի բնակավայրեր Վայոց ձորի մարզպետի կողմից նախատեսված այցը տեղափոխվել է հաջորդ շաբաթ։ Հանդիպման ստույգ օրվա վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք։
|
|
01.12.19
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
|
Նոյեմբերի 30֊ին, Գլաձոր համայնքի Գլաձոր, Գետափ և Վերնաշեն բնակավայրերում անցկացվեց համայնքային շաբաթօրյակ։ Մաքրման աշխատանքներին մասնակցում էին համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները, Գլաձոր, Գետափ և Վերնաշեն բնակավայրերի մանկապարտեզների, դպրոցների սաները՝ տնօրենների, աշխատակիցների գլխավորությամբ, ինչպես նաև համայնքի ակտիվ բնակիչներ։ Շնորհակալություն ենք հայտնում շաբաթօրյակի մասնակիցներին։
|
|
29.11.19
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Գլաձոր համայնքի հարգելի բնակիչնե՛ր, տեղեկացնում ենք, որ ս/թ նոյեմբերի 30-ին ժամը 18։00-ին Գլաձորի համայնքապետարանում տեղի կունենա Գլաձոր համայնքի ավագանու 2019 թվականի թիվ 11 հերթական նիստը։ Նիստը դռնբաց է։
|
|
29.11.19
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Գլաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ սույն թվականի դեկտեմբերի 3-ին Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանը ճանաչողական այցեր կկատարի Գլաձոր համայնքի բնակավայրեր՝ հետևյալ հաջորդականությամբ․ ԳԵՏԱՓ - ժամը 14։00֊ին (մշակույթի տուն) ՎԵՐՆԱՇԵՆ -15։15֊ին (դպրոց) ԳԼԱՁՈՐ - 16։30֊ին (դպրոց)։
|
|
28.11.19
2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈւՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ՏԱՊ֊Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈւՄ
|
Այսօր՝ նոյեմբերի 28֊ին, Գլաձոր համայնքի Գետափ և Գլաձոր բնակավայրերում տեղի ունեցան հանրային քննարկումներ համայնքի 2020 թվականի տարեկան բյուջեի նախագծի և Տարեկան Աշխատանքային Պլանի (ՏԱՊ) վերաբերյալ։ Քննարկումերի ժամանակ բնակիչների կողմից բարձրացվեցին տարբեր հարցեր (խնդիրներ), որոնց լուծման նպատակով առաջարկեցին համապատասխան միջոցներ ձեռնարկել և ընդգրկել 2020 թվականին նախատեսվող ծրագրերում։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |