23.02.21
Կայացավ համայնքի ավագանու 2021 թվականի թիվ 2 արտահերթ նիստը
|
Գլաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ, Սույն թվականի փետրվարի 22-ին, Գլաձորի համայնքապետարանում կայացավ համայնքի ավագանու 2021 թվականի թիվ 2 արտահերթ նիստը։ Նիստում ընդունված որոշումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ👇
|
|
23.02.21
✅ՀԱՐԳԵԼԻ՛ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, ԵՂԵ՛Ք ՏԵՂԵԿԱՑՎԱԾ
|
 ՀՀ կադաստրի կոմիտեի ֆեյսբուքյան էջ՝  https://www.facebook.com/cadastrecommitte  Գույքահարկի վերաբերյալ ֆեյսբուքյան խումբ՝  https://www.facebook.com/groups/469342944234738  Գույքահարկի վերաբերյալ տելեգրամյան ալիք՝   Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ՝ 
|
|
21.02.21
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Գլաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ փետրվարի 22֊ին, ժամը 18։30֊ին Գլաձորի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու 2021 թվականի թիվ 2 արտահերթ նիստը։ Նիստի օրակարգի նախագծին և դրանում ընդգրկված որոշումների նախագծերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ 
|
|
19.02.21
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի՛ բնակիչներ,Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում մեկնարկել է գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը 2021 թվականի համար։Եթե ցանկանում եք զբաղվել հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի մշակությամբ և ունեք բարձրորակ սերմերի ձեռքբերման խնդիր, ուրեմն այս ծրագիրը հենց ձեզ համար է։Ծրագրի շրջանակում առաջարկվում է գարնանացան ցորենի, գարնանացան գարու, վարսակի, հաճարի, լոբու, ոսպի, ոլոռի, սիսեռի, առվույտի և կորնգանի սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում, որի արդյունքում սերմերը ձեռք կբերվեն շուկայականից առավել ցածր գներով՝ շուրջ 50-70%։Ծրագրից կարող են օգտվել ՀՀ բոլոր մարզերում 1.0-20․0 հա մակերեսով ...
Մանրամասն |
|
18.02.21
📢ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ📢
|
Գլաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ, Քանի որ համայնքում շահագործվելու է նոր աղբատար մեքենա, Գլաձոր, Գետափ և Վերնաշեն բնակավայրերի բոլոր փողոցներում կատարվում են ցանկապատերից դուրս գտնվող ճյուղերի հատման աշխատանքեր՝ ապահովելով չափերով բավականին մեծ աղբատար մեքենայի անխափան տեղաշարժը համայնքում:  ՀԻՇԵՑՈՒՄ  Համայնքում նմանատիպ աշխատանքները կրելու են պարբերական բնույթ: Ցանկալի է, որ յուրաքանչյուր բնակիչ անձամբ զբաղվի փողոցի երթևեկությանը խանգարող ավելորդ ճյուղերի հատման աշխատանքներով՝ հետագա խնդիրներից խուսափելու համար: ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՆՈՐ ԾԱՌԵՐ ՏՆԿԵԼԻՍ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ՎԵՐՈՆՇՅԱԼ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ԶԵՐԾ ՄՆԱԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ:
|
|
16.02.21
📢ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ📢
|
Գլաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ, Այսօր՝ փետրվարի 16-ին, Գլաձորի համայնքապետարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Գլաձոր համայնքի ղեկավարի և բնակավայրերի մանկապարտեզների տնօրենների միջև: Հանդիպման արդյունքում քննարկվել է սաների ընդունելության կարգը, մանկապարտեզների վերաբացման օրը և աշխատանքների կազմակերպման գործընթացը երկրում գործող սահմանափակումների պայմաններում: Բնակավայրերում մանկապարտեզները կսկսեն իրենց աշխատանքները սույն թվականի մարտի 1-ից: Յուրաքանչյուր խումբ կհաճախի 20 երեխա: Թափուր տեղերի առկայության դեպքում կկազմակերպվի նոր ընդունելություն՝ օրենքով սահմանված կարգով հաստատված առաջնահերթություններով պայմանավորված: ԱՌԱՅԺՄ ՆՈՐ ԴԻՄՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ...
|
|
09.02.21
Նորակոչիկների օրհնության արարողություն Արկազի Սուրբ Խաչ եկեղեցում
|
Փետրվարի 8-ին Արկազի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ 2021 թվականի ձմեռային զորակոչին Գլաձոր, Եղեգնաձոր և Մալիշկա համայնքներից զորակոչվող տղաների օրհնության կարգ և մատաղի արարողություն:  Բարի ծառայություն ենք մաղթում մեր ապագա զինվորներին:  Թո՛ղ հայոց երկինքը միշտ խաղաղ լինի ձեր գլխավերևում:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |