Այսօր: Հինգշաբթի, 28 Հոկտեմբերի 2021թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
25/09/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
05/10/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ 2021 թվականի փետրվարի 26-ին <<Մետալ Գոլդ>> ՍՊ ընկերության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև կնքվել է N 309 պայմանագիրը, որի համաձայն <<Մետալ Գոլդ>> ՍՊ ընկերությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից՝ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով, երեք տարի ժամկետով, ստացել է թիվ ԵՀԹ-29/309 ուսումնասիրության թույլտվությունը: Թույլտվության համաձայն՝ <<Մետալ Գոլդ>> ՍՊ ընկերությունը օգտակար հանածոների արդյունահանման նպատակով՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձորի բազմամետաղային հանքավայրի հետևյալ կորդինատներով՝ 1.X=4412393, Y=8533248, 2.X=4412393, Y=8534898, 3.X=4413493, Y=8534898, 4.X=4413493, Y=8537498, 5.X=4409393, Y=8537498, 6.X=4409393, Y=8533248 (տրված են WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով) սահմանափակված, 1561 հա տարածքում կատարելու է հանքավայրի 02.06.2009թ-ի դրությամբ հաստատված կոնդիցիաների պարամետրերի և պաշարների վերագնահատման աշխատանքներ:

Թիվ ԵՀԹ-29/309 թույլտվության սահմաններում լրացում և պայմանագրում փոփոխություն կատարելու, դաշտային աշխատանքներ (մինչև 2500 խ.մ. փորձնական հանույթ) իրականացնելու նպատակով թույլտվություն ստանալու համար՝ սույն թվականի սեպտեմբերի 23-ին, ժամը 19:00-ին, Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի դպրոցի դահլիճում կազմակերպված և հայտարարված հանրային լսումը չկայացավ՝ հակահամաճարակային կանոնների պահպանման անհնարինության պատճառով։ Նոր հանրային լսումը կանցկացվի 2021 թվականի հոկտեմբերի 5-ին, ժամը 18:30-ին Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի ֆուտբոլի դաշտում:

Համաձայն նախատեսվող փոփոխության՝ փորձնական արդյունահանումը կատարվելու է N05 հանք մարմին 1000 խ.մ., N07 հանք մարմին 280 խ.մ., N028 հանք մարմին 500 խ.մ., ընդամենը 1780 խ.մ., խրամները լինելու են առավելագույնը 5 մ խորության, 0.7-2 մ լայնության և 100 մ երկարության:

Շահագրգիռ անձինք, հանրային լսման (քննարկում) ընթացքում, կկարողանան արտահայտել իրենց կարծիքը և դիրքորոշումը։ Քննարկվող հարցի վերաբերյալ կարող եք ներկայացնել գրավոր առաջարկություններ և (կամ) առարկություններ՝ մինչև հոկտեմբերի 5-ը, ինչպես նաև լսումներից հետո 5 օրվա ընթացքում:

Հանրային լսման վերաբերյալ նյութերին կարող եք ծանոթանալ նաև Գլաձորի համայնքապետարանում, Գետափ և Վերնաշեն բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերում։

Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել Գլաձորի համայնքապետարան.
Հասցե` ՀՀ Վայոց Ձորի մարզ, Գլաձոր համայնք, Գլաձոր բնակավայր, փող. 33 շենք 41, կամ զանգահարել 0281-2-34-46 հեռախոսահամարով:

Ելնելով հակահամաճարակային կանոններից, հորդորում ենք՝ հանրային լսմանը կրել դիմակ և ունենալ անհատական պաշտպանիչ միջոցներ:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (849.6ԿԲ)
file (5.2ՄԲ)
file (21.2ՄԲ)
file (705.1ԿԲ)

Բոլորը
Գլաձոր
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ էներգախնայող համակարգ է տե
Գլաձոր բնակավայր
Գետափ բնակավայր
Վերնաշեն բնակավայր
Գլաձոր համայնքը խոշորացումից հետո էլ է ասում ոչ հա
Քյարամ Սարգսյան՝ Հայրենական մեծ պատերազմի վետերան
ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ. ԳԼԱՁՈՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց Ձորի մարզ, Գլաձոր, փող. 33 շենք 41
(0281) 23446
gladzor.gladzor@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner